Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

«Ժառանգությունը» դատապարտում է ոստիկանության ապօրինի գործողությունները

«Ժառանգությունը» դատապարտում է ոստիկանության ապօրինի գործողությունները
09.04.2013 | 17:22

«Այսօր ժ.10:30-ի մոտակայքում Նոր Հայաստանի երդմնակալությանը մասնակցելու նպատակով մարզերից դեպի Ազատության հրապարակ երթով շտապող մի խումբ քաղաքացիների հանդեպ ոստիկանության ներկայացուցիչները իրենց թույլ են տվել ապօրինի գործողություններ եւ հրահրել են քաշքշուք: Մասնավորապես, մինչ այդ իրենց ամբողջ երթուղին խաղաղ, առանց միջադեպերի անցած քաղաքացիների, այդ թվում կանանց եւ երեխաների, որոնց թվում նաեւ ժողովրդին ուղեկցող «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մոր եւ երեխայի հանդեպ, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ ոստիկանները բիրտ գործողությունների են դիմել, հրմշտել են եւ ձեռք են բարձրացրել նրանց վրա:

Իսկ հենց այս պահին Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկի վրա ոստիկանությունը արգելափակել է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ իրականացվող ժողովրդի երթը դեպի Բաղրամյան պողոտա: Նշենք նաեւ, որ տարածքում են գտնվում Պաշտպանության նախարարության զորքեր:

Խստորեն դատապարտում ենք ոստիկանների այս ապօրինի գործողությունը, անհամարժեք եւ ծառայամիտ պահվածքը: Պահանջում ենք դադարեցնել Ազատության հրապարակում տեղի ունենալիք Նոր Հայաստանի երդմնակալության արարողության շուրջ արհեստական լարվածության հրահրումը, որի հետեւանքների համար ամբողջ պատասխանատվությունը կընկնի Ոստիկանության եւ նրա քաղաքական պատվիրատու գործող դե-ֆակտո նախագահի վրա:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ

9 ապրիլի 2013թ.

Երևան»

Դիտվել է՝ 1421

Մեկնաբանություններ